Լուկաշենկոն Ալեքսիևիչին անվանել է իր երկրի «վատ որդի»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2015 թվականին գրականության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիեւիչին անվանել է իր երկրի «վատ որդի»։ Նոբելյան մրցանակակիր մասին Լուկաշենկոն խոսել է Միսնկում կոմպոզիտոր Վիկտոր Դրոբիշի պարգեւատրման ժամանակ։ Լուկաշենկոն երաժիշտին համամատել է Ալեքսիեւիչի հետ՝ ընդգծելով, որ Դրոբիշը հեռու լինելով իր երկրից, երբեք չի ամաչել իրեն բելառուս անվանելուց։

«Կխոսեմ մեր առանձին ստեղծագործողների,անգամ Նոբելյան մրցանակակիրների մասին, որոնք դեռ չեն հասցրել այն ստանալ, դուրս են եկել երկրի սահմաններից եւ շտապել կեղտ լցնել հայրենիքի վրա։ Դա ճիշտ չէ, դա ընդդիմադիր լինել չէ, որովհետեւ հայրենիքը, սեփական հողը, ինչպես նաեւ ծնողներին, չեն ընտրում։ Այն այնպիսին է, ինչպիսին կա,։ Երբ դու վատ ես խոսում հայրենիքի մասին, ամաչում ես հայրենիքիդ համար, նշանակում է դու նախեւառաջ վատ որդի ես»,-ասել է Լուկաշենկոն, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։

Հավանական է, Բելառուսի նախագահն արձագանքել է Բեռլինում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ալեքսիեւիչի հայտարարությանը, թե «Լուկաշենկոն առեւտուր է անում Եվրոպայի հետ, որպեսզի Ռուսաստանի աչքում բարձրացնի իր գինը, իսկ հետո նորից երես կթեքի Եվրոպայից, երբ ստանա ռուսական փողերը»։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Լուկաշենկոն Ալեքսիևիչին անվանել է իր երկրի «վատ որդի»”

Leave a Reply

Your email address will not be published.