Լոս Անջելեսում վախճանվել է անվանի բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը

Լոս Անջելեսում 78 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը, գրում է  հայ-կանադական «Horizon Weekly» շաբաթաթերթը։

Ալիսիա Կիրակոսյանը ծնվել էր 1936թ.Արգենտինայի Կորդովա քաղաքում։ Նա հայերեն եւ իսպաներեն բանաստեղծությունների բազմաթիվ ժողովաածուների հեղինակ է։ Նրա աշխատանքներից է նաեւ Րաֆֆու «Խենթը» ստեղծագործության իսպաներեն թարգմանությունը։  1996թ.Ալիսիան առաջադրվել էր Նոբելյան գրական մրցանակի համար։

Ալիսիա Կիրակոսյանը 61 գրքի հեղինակ է, հիմնականում՝ չափածո։ Նա հայտնի էր դարձել 1967թ., երբ իտալերեն թարգմանված իր երկրորդ գրքով Եվրոպայում մրցանակ էր շահել։  Գիրքն Իտալիայում լույս էր տեսել Պիկասոյի, Ֆոնտանի, Պետորուտիի, Պրեստայի եւ Լե Պարկի պատկերազարդումներով։ Դրանից անմիջապես հետո նրա հայերեն թարգմանված բանաստեղծությունները հայտնվել էին Խորհրդային Հայաստանի գրական երկնակամարում։  Երեւանում հրատարակված գիրքը ակնթարթորեն բեսթսելլեր էր դարձել, իսկ դրա հեղինակը՝ լեգենդ։

1997թ. Ալիսիա Կիրակոսյանը Հայաստանի պատվավոր քաղաքացու կոչում էր ստացել, իսկ  2008թ.-ից ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր էր։ Հարավային Ամերիկայում որոշ կոմպոզիտերներ, զորօրինակ՝ արգենտինական տանգոյի հայտնի լեգենդ Աստոր Պյացոլան, երաժշտություն են գրել՝ ոգեշնչված նրա բանաստեղծություններից։

Տարածել`
Share

You may also like...