Լոս Անջելեսում նկարիչ դարձած հայ որբերի մասին դասախոսություն կանցկացվի

Լոս Անջելեսի Արարատ Էսքիջյան թանգարանն ու Հայկական հետազոտությունների ազգային ասոցիացիան օգոստոսի 23-ին «Նկարիչ դարձած հայ որբերը» թեմայով դասախոսություն է նախաձեռնել: Այն կարդալու է Երեւանի պետհաալսարանի արվեստի պատմության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լեւոն Չուքասզյանը:

Կալիֆորնիական MassisPost.com-ի փոխանցմամբ, Հայոց ցեղասպանությունը վերապրած եւ տարբեր որբանոցներում մեծացած բազմաթիվ հայ երեխաներ հայտնի նկարիչներ եւ քանդակագործներ են դարձել: Ցավոք, մինչեւ հիմա այդ նկարիչներին նվիրված հատուկ հետազոտություն չի անցկացվել:

Հայտնի նկարիչ դարձածների թվում են Լեւոն Թութունջյանը (1906-1968), նկարիչ եւ քանդակագործ Խորեն Տեր-Հարությանը (1909-1991), Քերո Անթոյանը (1912-1994), Սիմոն Սամսոնյանը (1915-2004), Հարություն Գալենցը (1910-1967): Արվեստի միջոցով նրանք փոխանցում էին հայրենիքի մասին իրենց հիշողությունները, պատմում փախստականների կարոտի մասին եւ նկարագրում իրենց տեսած սարսափելի իրադարձությունները:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Լոս Անջելեսում նկարիչ դարձած հայ որբերի մասին դասախոսություն կանցկացվի”

Leave a Reply

Your email address will not be published.