Լոս-Անջելեսում լույս է տեսել Հայոց ցեղասպանության մասին «Մեր խաչը» գիրքը

Լոս-Անջելեսում լույս է տեսել Սալբիի «Մեր խաչը» պատմությունների հավաքածուն: «Asbarez»-ը գրում է, որ սկզբնապես 1921թ Ֆրանսիայում տպագրված գիրքը անգլերեն է թարգմանվել Իշխան Ջինբաշյանի կողմից և հրապարակվել: Նոր հրատարակությունը ներառում է հայկական բնօրինակից նկարազարդումների վերարտադրություններ:

Սալբին Արամ Սահակյանի կեղծանունն է, որը եղել է բժիշկ, գրող, լրագրող և քաղաքական ակտիվիստ: Նրա պատմվածքները հիմնված են իրական իրադարձությունների վրա և իրական մարդկանց են ներկայացնում: Դրանցում պատմվում է Հայոց ցեղասպանության հետևանքով տուժած հայ հասարակության տարբեր շերտերի անձնական փորձի մասին:

Առաջին աշխարհամարտի ժամանակ թուրքական բանակում ծառայության ընթացքում Սահակյանը հանդիպել է շատ հայ զինվորների ու սպաների հետ, որոնք պատմել են, թե ինչպիսի ծանր կացության մեջ են հայտնվել իրենց ընտանիքները հայկական համայքներում թուրքական կառավարության կողմից իրականացված տեղահանումների և կոտորածների հետևանքով: Ավելի ուշ, Եգիպտոսի Պորտ-Սաիդ քաղաքում փախստականների հայկական ճամբարներում բժշկական ծառայության, ինչպես նաև Պաղեստին, Լիբանան և Սիրիա ճանապարհորդության ընթացքում, Սահակյանը հանդիպել է ցեղասպանությունը վերապրած բազմաթիվ հայերի հետ, որոնք ձգտում էին նորմալ կյանք վերադառնալ և միավորվել սիրելիների հետ: Սահակյանի համար այդ մարդկանց ապրումները հոգեճմլող ու ոգեշնչող էին, ուստի նա որոշել է նկարագրել նրանց փորձը իր ստեղծագործություններում:

Տարածել`
Share

You may also like...