«Լոռի բերդ»-ն ունի դարպասներ

Մասնագետների երկար ու քրտնաջան աշխատանքից հետո վերջապես պատրաստվել և տեղադրվել է «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի մուտքի դարպասը։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի 2016թ․ աշխատանքային պլանով նախատեսված արգելոցի դարպասի տեղադրումը դարձել էր խիստ անհրաժեշտություն։

Այն կկանխի կենդանիների մուտքը արգելոցի տարածք, կնպաստի հուշարձանի տարածքի սանիտարական վիճակի պահպանմանը և, ի վերջո, արգելոցը այցելուների համար ավելի ներկայացուցչական կլինի հենց մուտքից։
«Լոռի բերդ» քաղաքատեղի պատմամշակութային արգելոցի մուտքի դարպասի նախագիծը (հեղինակ՝ ճարտարապետ Հովհաննես Սանամյան) հաստատել է ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդը։

Գեղարվեստական լուծումներով պատրաստված մետաղական դարպասն ունի արգելոցի պատմական ժամանակաշրջանին բնորոշ ոճ։ Դարպասին պատկերված է Կյուրիկյանների զինանշանին նմանվող խորհրդանշան։

Նյութի աղբյուրը ՝ hushardzan.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed