Լյուկ Բեսոնի «Լյուսի» ֆիլմը կբացի շվեյցարական կինոփառատոնը

Լյուկ Բեսոնի «Լյուսի» ֆիլմը՝ Սկարլետ Յոհանսոնի մասնակցությամբ, օգոստոսի 6-ին կբացի Շվեյցարիայի Լոկարնո քաղաքում անցկացվող 67-րդ կինոփառատոնը: Ինչպես հայտնում է Газета.Ru-ն՝ Variety-ին հղումով, ֆիլմը կցուցադրվի մրցութային ծրագրից դուրս:

Յոհանսոնը Լյուկ Բեսոնի ֆիլմում խաղում է Թայվանում թմրաբիզնեսի մեջ ներգրավված աղջկա դեր, ով թմրանյութեր է տեղափոխում, ինչի արդյունքում թմրանյութը հայտնվում է նրա օրգանիզմում:

Ֆիլմի լայնամասշտաբ պրեմիրան Շվեյցարիայում կկայանա օգոստոսի 7-ին: Ստորև ներկայացնում ենք ֆիլմի առաջին թրեյլերը, որը Youtube-ում հայտնվել էր այս տարվա ապրիլին:

 

Տարածել`
Share

You may also like...