Լիտվայում կցուցադրվեն Հայկական միջնադարյան ճարտարապետությանը վերաբերող լուսանկարներ

Վիլնյուսի «Եկեղեցիների ժառանգության թանգարանում» տեղի է ունեցել միջնադարյան Հայկական եկեղեցիների ֆոտոցուցահանդեսի բացման արարողությունը: Այն  կազմակերպվել էր Լիտվայում ՀՀ դեսպանության կողմից: Ցուցահանդեսին ներկայացված են միջնադարյան հայկական եկեղեցական ճարտարապետության կոթողների շուրջ 30 բացառիկ լուսանկարներ,

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության ծառայությունը:

«Շնորհիվ հայ առաքելական եկեղեցու՝ մենք կարողացել ենք պահպանել մեր ինքնությունը դարերի ընթացքում։ Կարևորագույն գրքերը գրվել են այստեղ, ամենազարմանահրաշ ձեռագրական մանրանկարները ստեղծվել են մեր վանքերում։ Եկեղեցին պատմության ընթացքում խաղացել է ոչ միայն կրոնական, այլ նաև հասարակական, մշակութային և քաղաքական դեր հայ ժողովուրդի կյանքում»,- ասել է Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։

Ցուցահանդեսը ներկայացված է լինելու մինչև հոկտեմբերի 19-ը:

Տարածել`
Share

You may also like...