Լիդուշիկը նոր տեսահոլովակ ունի

Լիդուշիկն իր հանդիսատեսին է ներկայացրել նոր տեսահոլովակ՝ «Հայաստանի նոր պատանի»: Երգը նվեր է 16–ամյակի կապակցությամբ: Երգի երաժշտության, ինչպես նաև գործիքավորման հեղինակը Էդգար Ալեքսանյանն է, իսկ խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը:

Տեսահոլովակի նկարահանումներն իրականացվել են Կասկադում: Պարային բեմադրության համար պատասխանատու էր Hip Hop Life խմբի ղեկավար Քրիստինա Հովակիմյանը:

Իր ֆեյսբուքյան էջում երգչուհին շնորհակալություն է հայտնել «Երևանյան թմբուկներ» խմբին և նրա ղեկավար Պավել Սարգսյանին, Երևանի պետական կրկեսին, Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի իր համակուրսեցիներին՝ մասնավորապես բենդի տղաներին՝ Ալբերտին,Ստեփանին և Արմենին:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Լիդուշիկը նոր տեսահոլովակ ունի”

Leave a Reply

Your email address will not be published.