Լիբանանյան ծագումով հայ ջութակահարի վերջին խենթությունը

artsakhpress.amճ-ը գրում է՝

Արա Մալիքյանի վերջին ծրագիրը նվիրված էր խաղաությանը:

Վերցնելով իր հավատարիմ գործիքը՝ ջութակը, Արա Մալիքյանը շրջել է փախստականական ճամբարներում՝ նվագելով սիրիացի երեխաների համար: Այս մասին գրում է «Արևելք»-ը:

Իսպանական մամուլը նրա մասին գրում է, որ երաժիշտը նույնպես «պատերազմի զոհ» է. 1970-ականներին, Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատճառով նա թողել է իր ծննդավայրն ու գաղթել Եվրոպա, որտեղ Արա Մալիքյանը ջութակի շնորհիվ դարձել է աշխարհահռչակ:

Այժմ նա կարող է մի փոքր ուրախություն պատճառել մանկությունից զրկված հազարավոր երեխաների: Երաժշտի խոսքերով,  նրանցից շատերն առաջին անգամ են ջութակ տեսնում, երեխաները պարում էին  ջութակի երաժշտության ներքո, զարմանքով դիպչում գործիքի լարերին:

Արա Մալիքյանը նրանց պատմել է, որ ջութակն իրեն փրկել է փախստականության ճանապարհին, իսկ այժմ նա ուզում է դրանով իրազեկել աշխարհին՝ սիրիացի ժողովրդի այսօր վիճակի մասին:

Տարածել`
Share

You may also like...