Լիբանանահայ ջութակահար Արա Մալիքյանը համերգային ծրագրով հանդես կգա Իսպանիայում

Ջութակահար Արա Մալիքյանը Իսպանիայում   ամառային համերգային ծրագիրն սկսում է Խետաֆեի Plaza de Toros  արենայում հուլիսի 10-ին կայանալիք համերգով:

Ինչպես տեղեկացնում է Europa Press-ը` այս համերգը կանցկացվի «Անհանգիստ  մշակույթ»-ի փառատոնի շրջանակներում: Այս փառատոնը հիմնականում անցկացվում է Խետաֆեում, սակայն ներկա գտնվելու  համար մարդիկ ժամանում են տարբեր վայրերից: Այս անգամ նրանք բաց չեն թողնի Արա Մալիքյանի` առանց սահմանների երաժշտի կատարումները:

«Առաջին անգամ եմ գտնվելու ցլամարտի արենայում, – նշում է փոփի  և ռոքի հետ համադրվող իր  կատարումներով  հայտնի ջութակահարը, – համոզված եմ, որ համերգի ժամանակ հիանալիորեն հնարավոր է համատեղել Յոհան Սեբաստիան Բախին և Led Zeppelin-ին: Նրանք հավասար հանճարներ են, ուղղակի նրանց 300 տարի է բաժանում»:

Բացի փառատոնային համերգաշարից, լիբանանահայ երաժիշտն աշխատում է Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը նվիրված նախագծի վրա: «Իսպանիայում փոքր-ինչ բարդ է, սակայն ինձ համար սա շատ կարևոր է: Դժվարությունների եմ հանդիպում թատրոնների հետ աշխատելիս, քանի որ այս հարցը հաճախ քաղաքականացվում է: Սակայն դա պատմական փաստ է, և այս նախագիծը ցանկանում եմ իրականացնել ի հիշատակ նախապապերիս այն միլիոնուկես հայի, որ զոհվել են», – ընդգծել է  Արա Մալիքյանը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Լիբանանահայ ջութակահար Արա Մալիքյանը համերգային ծրագրով հանդես կգա Իսպանիայում”

Leave a Reply

Your email address will not be published.