Լիբանանահայ ջութակահար Արա Մալիքյանը համերգով հանդես եկավ իսպանական Ուելվա քաղաքում

Հայտնի ջութակահար Արա Մալիքյանը շարունակում է իր համերգային շրջագայությունն Իսպանիայում, որի շրջանակում հանդես եկավ Ուելվա քաղաքի Մեծ Թատրոնում (Gran Teatro): Ինչպես գրում է Europa Press-ը`  լիբանանահայ երաժիշտը համերգային շրջագայությամբ որոշել էր հանրության հետ նշել իր երաժշտական կարիերայի 15-ամյակը:

Այս առթիվ երաժիշտն իր համերգային շրջագայույթունն անվանել է «15»` համերգային ծրագրերով ներկայանալով երկրի հիմնական թատրոններում:

Նա նաև իր շնորհակալությունն է հայտնում հանդիսատեսին, ովքեր մշտապես աջակցել են իրեն  4000 համերգների ժամանակ, որոնցով իր կարիերայի ընթացքում հանդես  է եկել Իսպանիայի տարբեր անկյուններով:

«15» անվանումն է ստացել նաև Արա Մալիքյանի նոր ալբոմը: Արա Մալիքյանն ամեն տարի հարյուրավոր ծրագրերով է հանդես գալիս աշխարհի 40 երկրում:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Լիբանանահայ ջութակահար Արա Մալիքյանը համերգով հանդես եկավ իսպանական Ուելվա քաղաքում”

Leave a Reply

Your email address will not be published.