Լեոնիդ Ագուտինը համերգներով հանդես կգա Երևանում

Մարտի 26-ին Երևանում հանդես կգա ռուս և երգահան Լեոնիդ Ագուտինը:
Համերգը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգի կազմակերպիչներն են Mezzo Production-ը և Prime Concert-ը:
Armlur.am-ը փոքրի զրույց է ներկայացնում Prime Concert ընկերության տնօրեն Էդգար Հոկտանյանի հետ, որը ներկայացնում ենք առանց խմբագրման.
«Արդեն երկու տարի է` պլանավորում էինք այս համերգը, ի վերջո որոշեցինք 2017-ին իրականացնել մեր ծրագիրը: 1990-ականներից Ագուտինը մեծ սեր է վայելում նաեւ հայ հանրության շրջանում: Ինչ վերաբերում է հարցումներին, ապա դրանք հիմնականում անցկացվել են օնլայն տարբերակով»,-մեկնաբանեց տնօրենը: Նրա խոսքով` սա Ագուտինի առաջին համերգային այցը չէ Հայաստան. «1990-ականներին ևս նա համերգով հանդես է եկել մեզ մոտ: Իսկ սպասվելիք այցն արդեն հանդիպում է հայ հանդիսատեսի հետ` շուրջ 20 տարի անց»,-նկատեց մեր զրուցակիցը:
Երգչի համերգի տոմսերի գները տատանվում են 3000-50.000 դրամի սահմաններում. «Հիմնական մասսան սպառում է 3000-20.000 դրամ արժեցող տոմսերը: Դատելով տոմսերի վաճառքի ինտենսիվությունից` կարող եմ փաստել, որ Ագուտինի նկատմամբ հետաքրքրությունը, իսկապես, մեծ է»,-ասաց Է. Հոկտանյանը: Մենք հարցրինք` կազմակերպիչները հնարավորություն ունեն արդյոք ապահովելու համերգը` համապատասխան տեխնիկական միջոցներով, թե դրանք Ագուտինն է բերելու, իսկ ընկերության տնօրենը պատասխանեց, որ տեխնիկան այստեղ է տրամադրվելու երգչին, նա ոչինչ իր հետ չի բերելու: Համերգի ընթացքում հնչելու են շատ հին ու նոր երգեր:
Ագուտինը ներկայանալու է իր «Էսպերանտո» խմբի հետ, որտեղ ներառված է 13 երաժիշտ: Հետաքրքրվեցինք` հեշտ է անցնում արդյոք Ագուտինի հետ շփումը գործնական հարաբերությունների շրջանակում. «Այո, նրա հետ, ի տարբերություն շատ փոքր աստղերի, հեշտ է աշխատել»,-շեշտեց Է. Հոկտանյանը: Նա նաև հավելեց, որ երգիչը տարբեր առիթներով առանձնակի սիրով և հարգանքով է արտահայտվում հայերի և Հայաստանի մասին:
Հեղինակ՝ Աննա Բաբաջանյան
Աղբյուրը՝ armlur.am