Լեոնարդո դի Կապրիոն կնկարահանվի Մարտին Սկորսեզեի նոր ֆիլմում

Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո դի Կապրիոն կնկարահանվի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Սատանան Սպիտակ քաղաքում» ֆիլմում, հայտնում է tass.ru-ն:
Այսպիսով՝ Դի Կապրիոն և Սկորսեզեն նորից կհամագործակցեն` հանրահայտ «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի ստեղծումից 2 տարի անց։
Աղբյուրը մանրամասնում է, որ «Սատանան Սպիտակ քաղաքում» ֆիլմը նկարահանվելու է ամերիկացի լրագրող Էրիկ Լարսոնի համանուն վավերագրական վեպի հիման վրա: 2003թ. հրատարակված գիրքը հիմնված է իրական դեպքերի վրա: Այն պատմում է սերիական մարդասպանի մասին, ով 19-րդ դարի վերջին Չիկագո քաղաքում սպանել է մոտ 200 մարդու։
- Previous Բուխարեստի Հայկական փողոցում անցկացվել է Ստրադա Արմենեասկա փառատոնի 3-րդ թողարկումը
- Next Բենեդիկտ Քամբերբեթչը խնդրել է երկրպագուներին չլուսանկարել իրեն բեմի վրա