Լեոնարդո ԴիԿապրիոն իսկական տղամա՞րդ՝ Վ. Պուտին գնահատականը. gazeta.ru

ՌԴ բնական պաշարների նախարարությունից gazeta.ru-ին հայտնել են, որ հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն հրավիրվել է Արևելյան տնտեսական համաժողովին, որը կայանալու է սեպտեմբերի 2-3-ին՝ Վլադիվոստոկում։

Անցյալ տարի նույն  համաժողովին մասնակցել էր դերասանուհի, մոդել Պամելա Անդերսոնը, ով հանդես է գալիս որպես բնության՝ առաջին հերթին կապույտ կետերի պաշտպան։

«Եկեք դադարեցնենք նրանց սպանելը։ Եթե Ռուսաստանը համապատասխան օրենք ընդունի, ձեզ կհետևեն շատ երկրներ։ Աշխարհին ուժեղ առաջնորդ է պետք»,-ասել էր նա՝ նկատի ունենալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Նշենք, որ դերասանը հայտնի է իր բնապահպանական նախաձեռնություններով, ինչպես 2010 թվականին նա 1 մլն դոլար է նվիրաբերել ամուրյան վագրի փրկության ծրագրի համար։

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որն այս տարի մասնակցելու է ֆորումին, այդ ժամանակ ԴիԿապրիոյին «իսկական տղամարդ» էր կոչել։

Սանկտ Պետերբուրգում Վագրերին նվիրված ֆորումին մասնակցելու համար դերասանը 3 ինքնաթիռ էր փոխել (մեկի մոտ շարժիչի խնդիր էր առաջացել, երկրորդի վառելիքն էր վերջացել)։

Տարածել`
Share

You may also like...