Լենոնի կորած համարվող կիթառն ԱՄՆ-ում վաճառել են 2.4 մլն դոլարով

Ջոն Լենոնի ակուստիկ կիթառը, որը երկար ժամանակ կորած էր համարվում, Բեւեռլի Հիլզում աճուրդի ժամանակ վաճառվել է 2.41 մլն դոլարով:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է քալիֆորնիական Julien’s Auctions աճուրդի տունը:

Երաժշտական գործիքի մեկնարկային գինը 300 հազար դոլար է եղել: Լենոնն այն կորցրել է 1963 թվականի դեկտեմբերին, Լոնդոնում:

Հայտնի է, որ այս կիթառը Ջոն Լենոնն օգտագործել է The Beatles խմբի «Love Me Do», «Please Please Me», «I Want to Hold Your Hand» եւ «From Me to You» երգերի ուղղությամբ աշխատելիս:

 

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Լենոնի կորած համարվող կիթառն ԱՄՆ-ում վաճառել են 2.4 մլն դոլարով”

Leave a Reply

Your email address will not be published.