Լենա Շամամյանը հանդես կգա Ստամբուլում

Անվանի  սիրիահայ երգչուհի Լենա Շամամյանը համերգով հանդես կգա Ստամբուլում: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությանը համերգը տեղի կունենա «Zorlu» մշակութային կենտրոնում հոկտեմբերի 22-ին:

Համերգից հետո Լենա Շամամյանը երկրպագուների համար կստորագրի իր նոր՝ «Lawnan» (Երկու գույն) ձայնասկավառակը:

Շամամյանը համագործակցել է մի շարք անվանի երաժիշտների հետ, իսկ Արաքս Չեքիջյանի հետ հայկական ավանդական երաժշտության մշակումներ է արել: Նա նաև աշխատել է սիրիական մի շարք հեռուստասերիալների, արաբական և հայկական ֆիլմերի երաժշտական ձևավորման վրա:

 

 

Նյութի աղբյուրը՝ armedia.am

Տարածել`
Share

You may also like...