Լեհական պարբերական. Աղթամարը հանգիստ չի տալիս թուրք ազգայնականներին

Թուրքերի համար Վանա լճի շրջակայքն արեւելյան ծայրամաս է: Քրդերի համար, որոնք այստեղ գերակշռող մաս են կազմում, պետության սիրտ, որի շուրջ նրանք ծրագրեր են կազմում: Հայերի համար, որոնց այստեղից տեղահանել են, այն Հայաստանի պատմական կենտրոնն է: Իսկ ճանապարհորդների համար՝ դրախտ: Հիասքանչ լանդշաֆտներ, պատմության հետքեր, քիչ թվով զբոսաշրջիկներ: Այս մասին գրում է լեհական Gazeta Wyborcza-ն: Հոդվածում նշվում է.

«Ամռան սկզբին Թուրքիայի կառավարությունն ու Քրդական աշխատավորական կուսակցությունը հայտարարեցին խաղաղության գործընթացի ավարտի մասին:

Վանում հյուրանոցատերերը դժգոհում են. պատվերների երկու երրորդն արդեն չեղարկել են: Ուղեկցորդների շրջանում անգործությունն աճում է:

Լճի վրա կախված ժայռին աչքի է զարնում Աթաթուրքից հսկայական գրությունը. «Երջանիկ է նա, ով կարող է ասել, որ թուրք է»: Քրդերը, որոնք այստեղ մեծամասնություն են կազմում, ստիպված են օրական մի քանի անգամ կարդալ այս գրությունը:

Թուրքիան մինչեւ այսօր չի ցանկանում խոստովանել, որ հայոց ցեղասպանություն է իրականացրել, եւ երկու երկրների միջեւ սահմանը շարունակում է փակ մնալ՝ չնայած հարաբերությունները դանդաղորեն հարթվում են: Այդ ճանապարհի խորհրդանիշը Աղթամարն է: Հունիսին այստեղ հնչեց համաշխարհային ջազի աստղ Տիգրան Համասյանի հոգեւոր երաժշտությունը: Նրա հետ միասին հանդես եկավ Երեւանի պետական կամերային երգչախումբը: Այս ամենը դժվար է ընդունել թուրք ազգայնականներին:

Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին վերջերս ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Թուրքիայի մշակույթի նախարարն այդ առիթով պարծանքով իր Twitter-ում գրեց հենց ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Այն տարածքները, որտեղ ժամանակին հայերն էին ապրում, վերականգնման, անվտանգության ու դեռեւս հարյուրավոր տաճարների պարզ ցուցանակների տեղադրման կարիք ունեն»:

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Լեհական պարբերական. Աղթամարը հանգիստ չի տալիս թուրք ազգայնականներին”

Leave a Reply

Your email address will not be published.