Լեզվաբանության և տրամաբանության հայկական օլիմպիադայի մրցանակաբաշխություն

Մայիսի 10-ին՝ ժամը 17.00-ին, Dasaran կրթական կենտրոնում (հասցեն՝ Երևան, Հակոբ Հակոբյան փողոց 3/2) տեղի կունենա Լեզվաբանության և տրամաբանության հայկական առաջին օլիմպիադայի մրցանակաբաշխությունը:

Պատվոգրեր և մրցանակներ կստանան օլիմպիադայի հանրապետական փուլում հաղթած 12 աշակերտներ մայրաքաղաքի և մարզերի ավագ ու միջին դպրոցներից: Լեզվաբանության և տրամաբանության հայկական օլիմպիադան (www.amlo.am) Հայաստանում անցկացվել է առաջին անգամ: Այն ստացել է Լեզվաբանության միջազգային օլիմպիադայի (www.ioling.org) լիիրավ անդամակցության իրավունք: Հայաստանյան փուլը նախաձեռնել են օլիմպիադայի կազմկոմիտեն (նախագահ՝ Արտյոմ Պետրոսյան) և Երևանի պետական համալսարանի Ռուս բանասիրության ֆակուլտետը՝ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, Dasaran.am կայքի տեղեկատվական օգնությամբ:

Օլիմպիադայի հիմնական նպատակն է զարգացնել աշակերտների լեզվամտածողությունն ու տրամաբանությունը: Դրանք հիմք են ստեղծում արհեստական ինտելեկտով աշխատող նոր տեխնոլոգիաների ստեղծման համար՝ նոր հեռանկարներ բացելով օլիմպիադայի հաղթողների առջև: Օլիմպիադայի խնդիրների լուծման համար օտար լեզվի իմացությունը պարտադիր չէ: Օրինակ՝ այս տարի աշակերտներին առաջարկվել էին խնդիրներ մանջուրերենից, տաջիկերենից, լատիներենից և այլ հայտնի ու անհայտ լեզուներից: Խնդիրը հաջողությամբ լուծելու համար առաջին հերթին հարկավոր էր գտնել դրա տրամաբանությունը:

Օլիմպիադան անցկացվել է 2 փուլով: Առաջին (օնլայն) փուլի մասնակցության հայտ է լրացրել 500 աշակերտ Հայաստանի և Արցախի դպրոցներից: 8-րդ և 9-րդ դասարանների հաղթողները (3 աշակերտ) արժանացել են դիպլոմների և մրցանակների, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների 25 հաղթողներն անցել են օլիմպիադայի երկրորդ փուլ:

Մանրամասերը կարող եք կարդալ այստեղ:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed