Լեդի Դիի մահվան 20-րդ տարելիցին նվիրված

Հսկայական ծաղկային կոմպոզիցիան, որը կոչվում է Սպիտակ այգի, բացվել է Լոնդոնի Քենզինգտոնյան պալատի մերձակայքում`ի հիշատակ Ուելսի արքայադուստր Դիանայի, որտեղ նա ապրել է երկար տարիներ:

Այն նվիրված է Լեդի Դիի մահվան 20-րդ տարելիցին, որը նշվելու է ավելի քիչ, քան հինգ ամիս անց՝ օգոստոսի 31-ին:

Related image

Կոմպոզիցիան բաղկացած է 12 000 սպիտակ ծաղիկներից՝ վարդեր, կակաչներ, շուշաններ, նարգիզներ և հակինթներ, որոնք միասին կստեղծեն մի հիանալի Սպիտակ այգի, որտեղ մուտքն անվճար կլինի բոլորի համար:

Image result for white garden lady di
Մտահղացման հեղինակը համոզված է, որ այգին կմարմնավորի այն մեծ էներգիան ու եռանդը, որն ուներ Լեդի Դին, և նույնքան ժողովրդականություն կվայելի, որքան արքայադուստրն էր իր ժամանակ վայելում:

Image result for white garden lady di
Արքայադուստր Դիանան արքայազն Չարլզի կինն է եղել 1981-ից 1996 թվականներին: Ամուսնությունից նա ուներ երկու որդի`արքայազներ Ուիլյամը և Հարին: Դիանան մահացել է ավտովթարից, որը տեղի է ունեցել 1997 թ-ի ամռան վերջին օրը Փարիզում:

Աղբյուրը` tert.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed