Լայպցիգի գրքի տոնավաճառը 2014թ. ռեկորդաին թվով այցելուներ է ունեցել
Լայպցիգի գրքի միջազգային տոնավաճառը, որն իր աշխատանքն ավարտել է մարտի 16-ին, այս տարի ռեկորդային թվով այցելուներ է ունեցել՝ մոտ 175.000 մարդ, նշում են կազմակերպիչները։
Ցուցահանդեսին, որը համարվում է ամենահեղինակավորներից մեկն աշխարհում, մանակցել են 43 երկրների ավելի քան 2.200 հրատարակչություններ, ֆիրմաներ, կազմակերպություններ և գերատեսչություններ, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Տոնավաճառին զուգահեռ անցկացվել է «Ընթերցող Լայպցիգ» գրական փառատոնը, որի շրջանակում քաղաքի փողոցներում կազմակերպվել են 410 հարթակներ, որտեղ կայացել է մոտ 3.000 միջոցառում, ներառյալ՝ քննարկումներ քաղաքական և հասարակական գործիչների մասնակցությամբ, հեղինակային ընթերցումներ և սեմինարներ։ Ցուցադրությանը և փառատոն այցելած գրքի սիրահարների ընդհանուր թիվը եղել է մոտ 237.000։
- Previous «Աշխարհաքաղաքական ծուղակ». Լույս է տեսել վաղամեռիկ Տիգրան Հայրապետյանի աշխատանքների 3-րդ ժողովածուն
- Next «Հայկական ճարտարապետություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես Աթենքում