« Ի ԶԵՆՀԱՅԵՐ». Գուսան Հայկազուն

Նոյեմբերի 30-ին ժամը 18։30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգահան, արցախյան ազատամարտի մասնակից Գուսան Հայկազունու « Ի ԶԵՆՀԱՅԵՐ» խորագրով համերգ, որի ընթացքում կհնչեն Գուսանի հեղինակած բոլոր հին ու նոր երգերը: Նծշենք, որ հեղինակի գրեթե 10 երգ ՀՀ Պաշտպանության Նախարարությունը ընդունել է որպես բանակային քայլեր:
Համերգի ընթացքում ելույթ կունենան «Հայկազունք» գուսանական խումբը` Գուսան Հայկազունու գլխավորությամբ, ինչպես նաեւ սիրված արտիստներ: