«Իր բարությունը միայն իրենը չէ, այն նաև իմն է».Մարդկային կատակերգություն

«Մարդը պետք է շնորհակալ լինի այն իրողության համար, որ ինքը այն է, ինչ որ է, որովհետև, եթե նա բարի է, իր բարությունը միայն իրենը չէ, այն նաև իմն է, ուրիշինը: Այդ բարությունը նրանն է միայն այնքանով և նրա համար, որ պահպանի այն ու տարածի ամենուրեք` թե՛ ինձ և թե՛ աշխարհում ապրող բոլոր մարդկանց համար: Դու ունես այդ բարությունը, դրա համար շնորհակալ եղիր: Վաղ թե ուշ այն կգնահատվի բոլորի կողմից: Մարդիկ երախտապարտ կլինեն քեզ դրա համար: Նրանք կզգան, որ դու չես դավաճանի, չես վիրավորի իրենց: Նրանք կզգան, որ դու չես արհամարհի իրենց, եթե նույնիսկ ամբողջ աշխարհը արհամարհի: Նրանք կզգան, որ դու իրենց մեջ տեսար այն, ինչ ամբողջ աշխարհը չուզեց տեսնել: Դու այդ պետք է գիտակցես: Դու դրանից չպետք է ճնշվես»:

 

Մեջբերումը ՝ լրագրղ Լիլիթ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումից

Վիլյամ Սարոյան՝ «Մարդկային կատակերգություն» ստեղծագործությունից

Տարածել`
Share

You may also like...