Իր աշխտանքներով Թ. Թորամանյանը հեղաշրջում է կատարել համաշխարհային ճարտարապետության պատմության մեջ

Հայ նշանավոր ճարտարապետ Թորոս Թորամանյան (մարտի 18, 1864 – մարտի , 1934) ծնվել է Փոքր Հայքի Շապին-Գարահիսար քաղաքում (ուր ծնվել է նաև Զորավար Անդրանիկը) 1864 թ.-ին, հողագործի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է իր ծննդավայրում։ 1883 թ. մեկնել է Կ. Պոլիս, աշխատել որպես հյուսնի աշակերտ։ 1888-1893 թթ. սովորել է Կ.Պոլսի Կայսերական Գեղարվեստից ճեմարանի ճարտարապետական բաժնում։ 1896-1900 թթ. ապրել է Բուլղարիայում, զբաղվել շինարարությամբ։ Սակայն նրան ավելի շատ հետաքրքրում էր ճարտարապետության տեսությունը։ 1900 թվականին մեկնել է Հունաստան, ապա Եգիպտոս և Իտալիա։ 1902 թվականին եղել էՓարիզում, ուր ունկնդրել է դասախոսություններ արվեստի մասին, զբղվել է արևելյան հնագիտական առարկաների ուսումնասիրությամբ։ 1903, 1905-1909 թթ. հայտնի հնագետ Նիկողայոս Մառի հետ միասին մասնակցել է Անիում տարվող պեղումներին, կատարելով նրա ավերակների ողջ ճարտարապետական նյութի հատակագծերը, նկարները, կտրվածքները, վերակազմությունները։

Իր աշխտանքներով Թ. Թորամանյանը հեղաշրջում է կատարել համաշխարհային ճարտարապետության պատմության մեջ, ներկայացրել հայերի ճարտարապետության ծագումը և զարգացման շրջանները։ 20-րդ դարի սկզբին Թ. Թորամանյանի ջանքերով Զվարթնոցի ավերակները դուրս բերվեցին հողի դարավոր շերտերի տակից։ Թորամանյանի մանրամասն ուսումնասիրությունները վերականգնեցրին տաճարի իսկական պատկերը։ Հայտնի դարձավ, որ տաճարը եղել է բոլորակ, եռահարկ, հայկական թմբուկով, գմբեթաշեն մի ինքնատիպ կոթող։ Երբ պեղումների ժամանակ հայտնաբերվեց Գագիկ թագավորի արձանը՝ Գագիկաշեն սբ.Գրիգոր տաճարի մանրակերտը ձեռքին, հաստատվեց, որ Թորամանյանին հաջողվել էր Զվարթնոցի հատակագծի ուսումնասիրությամբ ճշգրտորեն հայտաբերել շինության տեսքն ու ձևը, քանի որ համաձայն պատմիչի Գագիկաշենը լինելու էր Զվարթնոցի կրկնությունը։

1921 թ.-ին ԵՊՀ-ում դասախոսություններ է կարդացել հին Հայաստանի ճարտարապետության պատմությունից։

Թորամանյանը մահացել է 1934 թվականին Երևանում։ Թաղված է Հրազդան գետի ափին։

Հայաստանում սահմանված է Թորոս Թորամանյանի անվան մրցանակ։

Նրա արվեստին են պատկանում «Զվարթնոց եկեղեցին» (1905),«Էջմիածնի տաճարը» (1909), «Տեկորի տաճարը» (1911) կոթողները:

 

Նյութի աղբյուրը՝  wikipedia.org

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed