Իրանում տեղի է ունեցել «Ուրարտական ժառանգություն» խորագրով ցուցահանդես. Էմին Թորոսյան

Իրանի Շիրազի քաղաքում տեղի է ունեցել «Ուրարտական ժառանգություն» խորագրով ցուցահանդես: Այս մասին այսօր` մայիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի Մշակույթի բաժնի վարիչ Էմին Թորոսյանը:

«Մենք այցելություն ունեցանք Շիրազ քաղաք, ունեցանք պատասխան ցուցահանդես` նախորդ տարի Պերսեպոլիսի ցուցահանդես էր կազմակերպվել Երեւանում: Ներկայացվեց ուրարտական մշակույթը` «Ուրարատական ժառանգություն» խորագրով: Մի շարք քաղաքների հետ ձեռք բերվեցին հետագա համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ»,-ասաց նա:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Իրանում տեղի է ունեցել «Ուրարտական ժառանգություն» խորագրով ցուցահանդես. Էմին Թորոսյան”

Leave a Reply

Your email address will not be published.