Իրանական մշակույթի հետաքրքիր ցուցադրություն Երևանի պատմության թանգարանում

 

Երևանի քաղաքապետարանի  կողմից մշակված գարնանային  միջոցառումների ծրագրի շրջանակում Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է «Մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված է իրանական մշակույթին: Ցուցադրությանը   ներկայացված են ավելի քան 200 ցուցանմուշներ, այդ թվում՝ գեղանկարներ, տարազներ, գորգեր, մանրանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, կենցաղային իրեր, ծիսական առարկաներ և այլն: Ցուցանմուշները հիմնականում վերագրվում են 17-19-րդ դարերին:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Պետք է նշել, որ Երևան քաղաքի պատմության թանգարանում «Մշակութային երկխոսություն» խորագրով պարբերաբար կազմակերպվող ցուցահանդեսների շրջանակում ներկայացվում է տարբեր երկրների մշակույթը, իսկ իրանական մշակույթին նվիրված ներկայիս ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 31-ը:

 

Աղբյուրը` Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed