Իրական մարմնի գեղեցկությունը

Սովորաբար, հղի կանանց նկարները մատուցվում են որպես արվեստի գործ: Չէ՞ որ դա կնոջ կյանքի ամենահիանալի պահն է: Սակայն իրականում «կլոր փորիկի» գեղեցկությունը հղիության ավարտից հետո որոշակի դժվարություններ է առաջացնում կանանց համար և դառնում կոմպլեքսավորվելու լուրջ պատճառ: Նախկինում ձգված և գեղեցիկ մաշկը կորցնում է էլաստիկությունը: Սա էլ ոչ պակաս լուրջ փուլ է կնոջ կյանքում, սակայն դրան որևէ մեկը չի անդրադառնում: Լուսանկարչուհի Ջեյդ Բիլլն իր հղիության ավարտից հետո մի օր նկարահանել է սեփական ձևափոխված և, իր տեսանկյունից, տգեղացած մարմինն ու վախեցել այդ կտրուկ փոփոխություններից: Չնայած դրան, նա իր բլոգում տեղադրել է այդ լուսանկարները: Բազմաթիվ կանայք հավանություն են տվել նրա նկարներին և անգամ ցանկացել են հենց իրենք հանդես գալ մոդելի դերում: Արդյունքում ստեղծվել է հետևյալ` հետհղիության ընթացքի ֆոտոշարքը, որը ոչ պակաս գեղեցիկ է մատուցում կնոջ մարմինը: Լուսանկարչուհու այլ գործերին կարող եք ծանոթանալ նրա կայքում:

անդրադարձը` Աննա Հովհաննիսյանի

Տարածել`
Share

You may also like...