Իտալիայում հրատարակվել է դե Գոլի՝ Ցեղասպանությունը վերապրած դաշնակցի գիրքը

Տառապանքների մասին, որ հայերը կրել են թուրքերից, ոչ ոք չի կարող ասել. «Ես այդ մասին չեմ իմացել»: Անգիտությամբ չես քողարկվի, հատկապես հիմա: Այս մասին իտալական «Notizie Radicali» պարբերականը գրել է Ֆրանսիա հասած Միքայել Միքայելյանի գրքի մասին հոդվածում: Դեռահաս տարիքում փրկվելով ջարդերից՝ նա փախել է Ֆրանսիա, բժշկություն ուսանել եւ աշխատել Եթովպիայում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա միացել է Ազատ Ֆրանսիայի ուժերին: Պատերազմից հետո՝ Շառլ դե Գոլլի ժամանակ, Մարսելի նավահանգստի գլխավոր բժիշկն է եղել: Իտալերեն թարգմանության խմբագիրը Ալեսանդրո Մոդինյանին է. Միլանից լրագրող, որի մայրը հայ է:

«Տառապանքների մասին, որ հայերը կրել են թուրքերից, ոչ ոք չի կարող ասել. «Ես այդ մասին չեմ իմացել»: Հիմա ավելի, քան նախկինում, կարելի է ավելի շատ բան իմանալ հրեաների, գնչուների եւ բոլոր նրանց մասին, որոնց հետապնդել են միայն նրա համար, որ «ուրիշ» են, ինչը նշանակում է՝ «սխալ են»:

Չխելագարվելու համար Միքայելյանը գրառում է իր վերապրումները՝ հույս ունենալով մի օր հրապարակել դրանք: Ցավոք, 1922 թվականին ձեռագիրն անհետանում է: Երկար ժամանակ Միքայելյանը ցանկանում է կրկին գրառել հիշողությունները: Բեյրութում, իսկ հետո՝ Եթովպիայում, ուր գործուղվել էր որպես ֆրանսիական բանակի բժիշկ, նա փորձում է վերականգնել իր կոտրված կյանքի բեկորները: Նա գիրքը նվիրում է մոր հիշատակին…

Յուրաքանչյուր էջում հարկ է լինում կանգ առնել՝ ջանք գործադրելու եւ ընթերցանությունը շարունակելու համար. փոքրիկ զարմուհու մասին, որը մեռնում է քաղցից եւ տառապանքից: «Նրա մարմինը կմախքի էր նման: Մենք նրան հողին հանձնեցինք գետի ափի ավազների մեջ: Արտասվելու ուժ չունեինք: Բայց մենք սիրում էինք նրան…»: Տանջված երիտասարդ կնոջ մասին պատմությունը, որը չի արտասվում մահացած մոր համար. «Ինչո՞ւ լաց լինեմ, չէ՞ որ մայրս փրկվում է թուրքերի սարսափներից»:

Խմբագրի խոսքով՝ մնում է եզրահանգում անել. Թուրքիան պատրաստ չէ Եվրամիության անդամ դառնալ այնքան ժամանակ, քանի դեռ չի կարող առերեսվել սեփական անցյալի հետ»:

Տարածել`
Share

You may also like...