Իտալիայում Լուչիանո Պավարոտիին նվիրված երկու թանգարան է բացվել

Միաժամանակ երկու երաժշտական համալիր է բացվել Իտալիայի Մոդենա և Միլան քաղաքներում՝ նվիրված աշխարհահռչակ տենոր Լուչիանո Պավարոտիին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Պավարոտիի հիմնադրամը հայտարարել է երգչի հայրենիքում՝ Մոդենայում գտնվող նրա տանը հուշահամալիրի բացման մասին: Այցելուների համար հասանելի են 12 սրահներ, որոնք տեղակայված են չորս հարկերում: Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ արտիստի թատերական հագուստների հավաքածուի հետ, որը հավաքվել է 40 տարիների ընթացքում: Կկարողանան դիտել նրա համերգների և ներկայացումների տեսագրությունները, ինչպես նաև այցելել Պավարոտիի ձիարշավարան:

Գրեթե միաժամանակ իր դռներն է բացել թանգարան-ռեստորան Միլանում՝ նույնպես նվիրված Պավարոտիին: Տուրիստական նոր օբյեկտի բացումը կապված է հյուսիսային մայրաքաղաքում Համաշխարհային ցուցադրության անցկացման հետ։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Իտալիայում Լուչիանո Պավարոտիին նվիրված երկու թանգարան է բացվել”

Leave a Reply

Your email address will not be published.