Իտալիայի Պադուա քաղաքում կընթանա բարեգործական տոնավաճառ՝ հօգուտ Աշոցք քաղաքի

Իտալիայի Պադուա քաղաքում կընթանա բարեգործական տոնավաճառ՝ հօգուտ Աշոցք քաղաքի: Տոնավաճառը, որտեղ ներկայացված են լինելու գրքեր եւ հուշանվերներ, կընթանա Casa di Cristallo գրական միությունում, որը ղեկավարում է ծագումով հայ գրող Անտոնիա Արսլանը, ով հայտնի է նաեւ «Արտույտների ագարակը» գրքով: Միջոցառումը կկազմակերպի Italarmenia բարեկամության միությունը, հայտնում է Discover Armenia կայքը:

Մարտի 20-ին կայանալիք տոնավաճառի հասույթը կտրամադրվի Հայաստանի Աշոցք քաղաքի հիվանդանոցին:

Նշենք, որ հիվանդանոցը 1991թ. կառուցել է Caritas միջազգային բարեգործական ընկերության իտալական բաժանմունքը: Հիվանդանոցը Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդի նվերն էր հայ ժողովրդին:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Իտալիայի Պադուա քաղաքում կընթանա բարեգործական տոնավաճառ՝ հօգուտ Աշոցք քաղաքի”

Leave a Reply

Your email address will not be published.