Իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերան կցուցադրվի Երևանում

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում հոկտեմբերի 22-ին և 24-ին լինելու է մեծ պրեմիերա՝  ներկայացվելու է իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի «Տոսկա» երեք գործողությամբ օպերան:

Օպերային թատրոնից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ  նոր բեմադրությունում հանդիսատեսը կտեսնի աննախադեպ տեխնիկական հնարքների կիրառում, ռեժիսորական բացառիկ լուծումներ, հանդես կգան օպերային թատրոնի լավագույն ձայները:

Օպերայի բեմադրող ռեժիսորն է Նարինե Ստեփանյանը, բեմադրող դիրիժորը՝  իտալացի Ջանլուկա Մարչիանոն, նկարիչն է  ՀՀ վաստակավոր բնկարիչ Ավետիս Բարսեղյանը:

Ներկայացումը նվիրված է Ալեքսանրդ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի հիշատակին: Ավելի վաղ թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն ասել էր, որ ներկայացման 50 տոկոսի վրա աշխատել էին Գեղամ Գրիգորյանի հետ: Ցավոք, նա չհասցրեց այն ավարտին հասցնել: Հիշեցնենք, որ Գ. Գրիգորյանը մահացել է այս տարվա մարտի 23-ին:

Ջ. Պուչինիի «Տոսկա» օպերան հանդիսանում է աշխարհի հեղինակավոր թատրոններում ամենահաճախ բեմադրվող օպերաներից մեկը: Իտալերեն լիբրետոն՝ Լուիջի Իլիկայի և Ջուզեպե Ջակոզայի ըստ Վիկտորիեն Սարդուի նույնանուն պիեսի: Օպերայի առաջնախաղը կայացել է 1900 թ. հունվարի 14-ին Հռոմում: «Տոսկա» օպերան ավելի քան մեկ դար է ներկայացվում է աշխարհի հեղինակավոր թատրոններում՝ մշտապես մնալով ամենից սիրված օպերային ստեղծագործություններից մեկը: Առաջնախաղից քսան տարի անց «Տոսկան» արդեն ցուցադրվել էր 3000 անգամ: «Տոսկան» մեծ խանդավառությամբ ընդունվեց հատկապես Իտալիայում և ինչպես Պուչինին էր ակնկալում՝ հանդիսատեսը մեծապես սիրեց իր նոր ստեղծագործությունը: «Տոսկա» օպերան Վ. Սարդուն անվանեց հռոմեկան դրամա՝ խնդիր դնելով կոպոզիտորի առջև լավագույնս ներկայացնել այն ամենն ինչ կարտացոլեր հռոմեականը:

 

Նյութի աղբյուրը՝ panorama.am

Տարածել`
Share

You may also like...