Իտալական ճանաչված խոհարարական հաղորդման նոր եթերաշրջանը կվարի հայազգի հեռուստահաղորդավարը (լուսանկարներ, տեսանյութ)

Посмотреть эту публикацию в Instagram

Scaldate i motori...

Публикация от Misha Sukyas (@mishasukyas)

Օրերս համացանցում ակտիվ քննարկվում է ծագումով հայ իտալացի հարղորդավար Միշա Սուքիասի` իտալական հեռուստատեսության նոր եթերաշրջանում հայտնվելու թեման. հայազգի հեռուստահաղորդավարը Nove TV-ի հայտնի հեռուստաշոուի 4-րդ եթերաշրջանում կփոխարինի Գաբրիել Ռուբիոյին:

Այս մասին գրում է իտալական պարբերականը: 

Իտալական Nove TV հեռուստաընկերության Camionisti in Trattoria հաղորդման ընթցաքում հաղորդավարը բեռնատարների վարորդների հետ ճանապարհորդում է քաղաքից քաղաք եւ գնում տեղի տրատորիաներ (իտալական ռեստորաններ,  որոնք ունեն սահմանափակ ճաշացնակ եւ պատրաստում են, այսպես ասած, տնական եղանակով):

Խոհարար-հաղորդավարը ճաշում է այդ ռեստորաններում, գնահատում ու հայտնում հաղթողի անունը:

Միշա Սուքիասն աշխատել է նաեւ իտալական այլ հեռուստանախագծերում:

Տարածել`
Share

You may also like...