Իտալական Բելունոյում «Հայեր. վերականգնված ինքնություն» խորագրով երեկո կանցկացվի

Իտալական Բելունո քաղաքում «Հայեր. վերականգնված ինքնություն» խորագրով մշակութային երեկո կանցկացվի: Այս մասին գրում է Discover-Armenia.it կայքը:

Միջոցառումը կազմակերպել է քաղաքապետարանի մշակույթի բաժինը, որն աջակցել է Վենետիկի Հայկական մշակույթի ուսումնասիրության եւ փաստագրության կենտրոնին եւ Բելունոյի Մշակութային կենտրոնին:

Երեկոյին կմասնակցեն իտալական մտավորականության մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ հայկական ծագմամբ:

Մասնակիցների թվում կլինեն հայկական պոեզիայի թարգմանիչ Պաոլա Միլդոնյանը, Վենետիկի Ca Foscari համալսարանի հայոց լեզվի եւ գրականության պրոֆեսոր Ալդո Ֆերրարին, նկարիչ եւ քանդակագործ Միքայել Օհանջանյանը, երաժիշտ Արարատ Խաչիկյանը, Վենետիկի Հայկական մշակույթի ուսումնասիրության եւ փաստագրության կենտրոնի տնօրեն Մինաս Լուրյանը, Discover-Armenia.it-ի խմբագիր Նադյա Պասկալը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Իտալական Բելունոյում «Հայեր. վերականգնված ինքնություն» խորագրով երեկո կանցկացվի”

Leave a Reply

Your email address will not be published.