Իտալական Ալպերում դուդուկ կնվագեն Կոմիտասի հիշատակին

Իտալական Ռեկոարո քաղաքում օգոստոսի 16-ին Կոմիտասի հիշատակին համերգ կկայանա:

Տեղական «Il Giornale di iVicenza» պարբերականի փոխանցմամբ, համերգին կմասնակցեն իտալացի երաժիշտներ, որոնցից Ջուզեպպե դալ Բյանկոն դուդուկ կնվագի, իսկ Ջուզեպպե Լաուդաննան եւ Մաուրո Լացցարետին կկատարեն դաշնամուրի եւ վոկալի պարտիաները:

«Կոմիտասը հայտնի է ամբողջ աշխարհի հայերին: Նա մեկն է, որին անսահմանորեն հարգում են: Կոմիտասը չսպանվեց, բայց նրան բախտ վիճակվեց տեսնել իր ժողովրդի դեմ իրականացված սարսափելի վայրագություններն ու բազմաթիվ մտերիմների սպանությունը: 1919 թվականին, այդպիսի տառապանքներ կրելուց հետո, նա հոգեկան խանգարում ունեցավ: Նա վախճանվեց 1935 թվականին: Կոմիտասը երգիչ էր, խմբավար, կոմպոզիտոր, երաժշտական ձեռագրերի գիտակ եւ ժամերգության բարեփոխիչ»,- գրել է իտալական պարբերականը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Իտալական Ալպերում դուդուկ կնվագեն Կոմիտասի հիշատակին”

Leave a Reply

Your email address will not be published.