Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում համերգով հանդես կգա Երևանում

«Երևանյան Հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, սեպտեմբերի 3-ին՝ ժամը 20:00-ին, Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի   բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա մշակութային-քաղաքական համերգ:

Կայանալիք համերգի կապակցությամբ սեպտեմբերի 2-ին՝  ժամը 19:30-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի  «Թագուհի Էրատո» սրահում  տեղի կունենա մամուլի ասուլիս՝   լեգենդար  դիրիժոր  Զուբին Մեթայի մասնակցությամբ:

Մեծարգո դիրիժորի պատմական այցը Հայաստան  իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության նախագահ  ՝Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին Զուբին Մեթան հազարավոր համերգներով հանդես է եկել  հինգ  աշխարհամասերի լավագույն բեմերում ՝ հանդիսանալով աշխարհի առաջատար նվագախմբերի «պատվավոր դիրիժոր», ինչպիսիք են Նյու Յորքի, Վիեննայի, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբերը… Զուբին Մեթան արժանացել է բազմաթիվ տիտղոսների  մրցանակների․ Երուսաղեմի եբրայական համալսարանի և Վեիզման ինստիտուտի պատվավոր դոկտոր է,միաժամանակ հանդիսանալով Ֆլորենցիայի և Թել Ավիվի պատվավոր քաղաքացի ։ 2011թ․-ին Զուբին Մեթան իր անվամբ աստղ է ստացել Հոլիվուդի հայտնի «Փառքի բուլվար»- ում։

Նվագախումբը լավագույններից է , որը  շուրջ 80 տարի գրավում է աշխարհի առաջատար   մշակութային բեմերը  հյուրընկալվում ամենահեղինակավոր երաժշտական փառատոներում:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում համերգով հանդես կգա Երևանում”

Leave a Reply

Your email address will not be published.