Իսպանիայում պահանջում են արգելել կենդանի ցուլի մասնակցությամբ օպերայի ցուցադրությունը

Իսպանիայում ավելի քան 44 հազար մարդ է միացել Change.org կայքում մեկնարկած առցանց ստոգրահավաքին, որում պահանջվում է արգելել մադրիդյան Թագավորական թատրոնում կենդանի ցուլի մասնակցությամբ օպերայի ցուցադրությունը կամ կենդանուն դեկորացիայով փոխարինել:

Ըստ The Local-ի, «Մովսես եւ Ահարոն» ներկայացումը Մադրիդում ցուցադրվելու է մայիսի 24-ից մինչեւ հունիսի 17-ը: 2015 թվականի աշնանը Փարիզում նույնպես բողոքի ալիք է բարձրացել այս բեմադրությա առիթով:

Lenta-ի փոխանցմամբ, կենդանիների պաշտպանները դիմել են Ֆրանսիայի մշակույթի նախարարությանը՝ պահանջելով չեղարկել օպերայի ցուցադրությունը: Նրանց համոզմամբ, մեկուկես տոննա կշռող ցուլին թմրամիջոցներ են տվել՝ նրան վերահսկողության տակ պահելու համար: Սակայն Մադրիդի Թագավորական թատրոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ կենդանուն որեւէ թմրանյութ չեն տալիս: Նրա խոսքով, ցուլին հետեւում են երկու մասնագետներ՝ նրան ապահովելով անհրաժեշտ ամեն ինչով:

«Մովսես եւ Ահարոն» օպերան XX դարի գերմանացի կոմպոզիտոր Առնոլդ Շենբերգի ստեղծագործությունն է: Շենբերգն այն դեռեւս կիսավարտ բեմադրել է 1932 թվականին: Իսկ 2010-ին հունգարացի կոմպոզիտոր Զոլտան Կոչիշը, Շենբերգի ժառանգների թույլտվությամբ, ավարտին է հասցրել ստեղծագործությունը: Կենդանի ցուլի մասնակցությամբ բեմադրության ռեժիսորն իտալացի Ռոմեո Կաստելուչին է:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Իսպանիայում պահանջում են արգելել կենդանի ցուլի մասնակցությամբ օպերայի ցուցադրությունը”

Leave a Reply

Your email address will not be published.