Իսպանիայի Պրադոյի թանգարանում կորցրել են արվեստի 900 ստեղծագործություն

Մադրիդի Պրադոյի թանգարանում աուդիտորական ստուգումներից հետո ղեկավարությունը հայտնաբերել է արվեստի  885 նմուշի անհետացում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով տեղի լրատվամիջոցները։

Իսպանիայի աուդիտորների դատարանը թանգարանի ղեկավարությանը պարտավորեցրել է գտնել անհետացած ստեղծագործությունները և ուշադիր լինել բոլոր արժեքավոր գործերի պահպանության հարցում:

Պրադոյի թանգարանի հավաքածուում կա 27,5 հազար ստեղծագործություն, այն ամենախոշորն է աշխարհում: Միայն 2012 թ. ընթացքում թանգարանը 176 աշխատանք է ուղարկել այլ հաստատություններ, ինչպես նաև ժամանակավոր արտասահմանյան ցուցադրություններին տրամադրել 288 աշխատանք:

Տարածել`
Share

You may also like...