Իսպանացի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի «Վիսենս» տունը կվերածվի տուն-թանգարանի

Բարսելոնայում գտնվող «Վիսենս» տունը թանգարան կդառնա 2016-ին: 2005-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված տունը համարվում է ժամանակակից արվեստի իրական խորհրդանիշ:

Ինչպես ներկայացնում է Euromag-ը` հանրահայտ իսպանացի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի նախագծած առաջին տունն առաջին հայացքից լեգոյից կառույց է հիշեցնում:

Կառույցի արտաքին տեսքը գրավում և ոգեշնչում է բազմաթիվ զբոսաշրջիկների:

1883-1889 թթ. կառուցված տունն առաջիկայում կվերածվի Անտոնիո Գաուդիի ստեղծագործությունները ներկայացնող տուն-թանգարանի և դռները կվերաբացի 2016-ին:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Իսպանացի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի «Վիսենս» տունը կվերածվի տուն-թանգարանի”

Leave a Reply

Your email address will not be published.