Իսպանացիները հերթ են կանգնում՝ «Գահերի խաղը» սերիալում հայտնվելու համար

Իսպանական Տուդելա եւ Ժիրոնա քաղաքներում շուրջ 3.500 մարդ հերթ է կանգնել՝ «Գահերի խաղը» սերիալում դեր ստանալու համար:
Երկրպագուներն իմացել են, որ Modexpor քասթինգ-ընկերությունը 18-65 տարեկան 2.400 մարդ է փնտրում՝ սերիալի վեցերորդ սեզոնի նկարահանումների համար, որոնք անցկացվելու են Իսպանիայում:
Ըստ լուրերի, այդքան մարդ հարկավոր է՝ «Գահերի խաղի» մտացածին քաղաքները «լցնելու» համար:
Mignews-ի փոխանցմամբ ընկերությունը լավ զարգացած մկաններով եւ դաջվածքով մարդկանց խնդրում է չներկայանալ փորձի: Նախագծում ընդգրկվելու առավել մեծ ցանկություն ունեցողները գրեթե մեկ կիլոմետր ձգվող վրանային ճամբար են ստեղծել:
Tags Գահերի խաղը
- Previous Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 2015 թ. հուլիս ամսվա ներկայացումները
- Next Երևանում էկո-գրադարան է ստեղծվել