Իսպանական ֆլամենկո` Հայաստանի լեռների մասին

newmag.am-ը գրում է՝
Քչերին է հայտնի, որ իսպանական ֆլամենկոյում կան հայկական երաժշտական էլեմենտներ: Ավելին, կա նույնիսկ երգ` Հայաստանի լեռների մասին:
Իսպանիայի գնչուների ստեղծած Ֆլամենկո երաժշտությունը 20-րդ դարում լայն տարածում գտավ ամբողջ աշխարհում` առավելապես Պակո դե Լուսիայի պես հանճարեղ կիթառահարի շնորհիվ։ Վերջերս պարզվեց, որ Ֆլամենկոյից անմասն չի մնացել նաև հայկական երաժշտությունը. գնչուները Իսպանիա գնալիս անցել են նաև Հայաստանով, և դա իր ազդեցությունն է թողել նրանց երաժշտության վրա։
Ամեն ինչ հայաֆիկացնելու մեջ մեղադրվելուց խուսափելու համար ահա այս կատարումը` A La Sierra de Armenia (Հայաստանի լեռներում)։ Սեգիրիա է` Ֆլամենկոյի տեսակներից։ Սեգիրիաները հիմնականում ողբ են արտահայտում կամ տխրություն։
«Ուզում եմ վերադառնալ Հայաստանի լեռներ, որտեղ ոչ ոք ինձ չի ճնշում»,– մոտավորապես այսպես են թարգմանվում երգի բառերը։
- Previous Իմ նպատակն իրապես հոգևոր կյանքով ապրելն է և կարողանալ այս ամենն արտահայտել իմ երաժշտության մեջ.Ջոն Քոլթրեյն
- Next Դու կարող ես չլինել նրա ոչ առաջինը, ոչ վերջինը և ոչ էլ միակը