Իսպանական քաղաքում բացվել է «Հայոց մշակութային ցեղասպանություն» ցուցադրությունը

Իսպանական Տալավերա դե լա Ռեյնա քաղաքում «Հայոց մշակութային ցեղասպանությունը. առաջ և հետո» խորագրով լուսանկարչական ցուցահանդես է բացվել։

Ինչպես տեղեկացնում  է ABC.es-ը, ցուցադրությունը անցկացվում է Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված  միջոցառումների շրջանակում:

Ցուցադրվող  լուսանկարները  պատկերում են հայ ժողովրդի մշակութային ժառանգության մաս կազմող  քրիստոնեական կոթողների վիճակը ներկայում և 100 տարի առաջ` նախքան Ցեղասպանությունը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Իսպանական քաղաքում բացվել է «Հայոց մշակութային ցեղասպանություն» ցուցադրությունը”

Leave a Reply

Your email address will not be published.