Իսպանական Տոլեդոյում սկսվել են Քըրք Քըրքորյանի նախաձեռնած «Խոստումը» ֆիլմի նկարահանումները

Երկուշաբթի առավոտյան իսպանական Տոլեդո քաղաքում սկսվել են Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի նկարահանումները:

Ինչպես տեղեկացնում է  ABC.es-ը` ֆիլմի նկարահանումները` Քրիստիան Բեյլի մասնակցությամբ անցկացվելու են ողջ օրվա ընթացքում: Նկարահանումների համար քաղաքի «Տավերա» հիվանդանոցը մի քանի ժամում վերածվել է Կոստանդնուպոլսի համալսարանի բժշկական ֆակուլտետի, որ գործում էր 1914 թվականին:

Քըրք Քըրքորյանի նախաձեռնած կինոնախագծում, որի ռեժիսորն է Թերի Ջորջը,  Բեյլը մարմնավորում է ուսանող բժշկի դերը:

Հիշեցնենք, որ ֆիլմի սցենարը սիրո եռանկյունի հիշեցնող պատմություն է երկու տղամարդու և մի կնոջ միջև: Հայտնի է, որ ֆիլմում ամերիկացի լրագրողի դերը մարմնավորելու է Օսկար Այզեքը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Իսպանական Տոլեդոյում սկսվել են Քըրք Քըրքորյանի նախաձեռնած «Խոստումը» ֆիլմի նկարահանումները”

Leave a Reply

Your email address will not be published.