Իսմայիլ Գյունեշի «Քարավան 1915» ֆիլմը հոկտեմբերի 7-ին կցուցադրվի Թուրքիայում

artsakhpress.am-ը գրում է՝

«Ermenihaber» կայքի փոխանցմամբ՝ ֆիլմը պատմում է սևծովյան շրջանում գտնվող Գիրեսուն քաղաքից դեպի Հալեպ գաղթի ճամփան բռնած 200 հայի անմարդկային դժվարություններով լի ճանապարհորդությունը:

Հայտնի է, որ ռեժիսորը խուսափել է ֆիլմում օգտագործել «ցեղասպանություն» բառը, և 1915-ի դեպքերն այստեղ որակվում են որպես «աքսոր»:

Ֆիլմի գլխավոր դերերը ստանձնել են թուրք դերասաններ Այշե Աքընը, Մուրադ Հանը, Իբրահիմ Քենդիրջին, Իփեք Թուզջուօղլուն, Ֆաթիհ Այհանը, Ալի Քեմալ Յըլմազը և Մերիչ Բաշարանը:

Ֆիլմի պրոդյուսերն է Այնուր Գյունեշը:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed