Իսիկ Կուլի հատակին 2500-ամյա բնակավայր և հայ-սիրիական գրերով կնիք են գտել

Իսիկ Կուլում պեղումներ անցկացնող պատմահնագիտական միջազգային արշավախմբի անդամները, որոնց թվում են եղել նաեւ Տոմսկի պետական համալսարանի մասնագետներ, լճի հատակին 2500-ամյա բնակավայր են գտել:

Դայվերներն ուսումնասիրում են տարածքը, որոշում խորությունը, փնտրում եւ ջրից դուրս են բերում գտածոները, տեսա- եւ լուսանկարահանումներ իրականացնում: Այս մասին գրում է Rosnauka-ն:

«Այս տարի հետաքրքիր գտածոներն ավելի շատ են, քան անցյալ տարի: Եվ հաճելի է, որ նշանակալի գտածոները հենց մեր ջրասուզակներն են դուրս բերում»,- նշել է ջրասուզակների ակումբի ղեկավար Դմիտրի Գորնը:

«Ամենահետաքրքիր գտածոն արշավախմբի մասնակիցները համարում են խեցե խոշոր կաթսան է, որոնց վրա պատրաստողների կնիքներ կան: Դրանք կարող են հայ-սիրիական գրեր լինել, ինչը կարող է եւս մեկ ապացույց լինել, որ հնագույն ժամանակներում Իսիկ Կուլի տարածքում հայկական վանք է եղել, որտեղ հանգչել են Մատթեոս առաքյալի մասունքները»,- ասել է Գորնը:

Տարածել`
Share

You may also like...