Իսահակյանի «Լիլիթ» ստեղծագործությունը հասանելի կլինի նաև բրայլյան տարբերակով

ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 12-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա Ա. Իսահակյանի «Լիլիթ» ստեղծագործության բրայլյան տարբերակով հրատարակված գրքի շնորհանդեսը:
Շնորհանդեսի շրջանակում համերգային ծրագրով հանդես կգա «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության երգչախումբը:
Նշենք, որ նոյեմբերի 13-ը նշվում է որպես կուրություն ունեցող մարդկանց միջազգային օր, և այս ծրագրի նպատակն է օժանդակել նշված խմբի անձանց` ինտեգրվելու հասարակությանը:
- Previous Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում դաշնակահար Ռոնե Բոյսենի կատրամամբ կհնչեն Խաչատրյանի ստեղծագործությունները
- Next 100 տարվա պատմություն ունեցող շինությունները կճանաչվեն պատմամշակութային արժեք և հուշարձան