Ինքնուս քանդակագործը հեքիաթային ստորգետնյա աշխարհը

Ինքնուս քանդակագործ Ռա Պոլետն արդեն 25 տարի անընդմեջ աշխատում է Նյու Մեխիկոյի անապատային ժայռերի ու քարանձավների ներսում, որտեղ իր հրաշագործ ձեռքերի շնորհիվ վեր են խոյանում հոյակերտ շինություններ:

Պոլետի աշխատանքն առավել տպավորիչ է դարձնում այն փաստը, որ տղամարդն այս տիտանական աշխատանքը կատարում է մեն-մենակ. նրա միակ օգնականը հավատարիմ շունն է:

Պոլետը քարե համալիրներում անում է պատուհաններ ու անցքեր, որպեսզի արևի բնական լույսը ներս թափանցի: Հեղինակի խոսքով՝ ստորգետնյա պալատները բացառիկ վայրեր են, որտեղ մարդը հնարավորություն ունի մենակ մնալ ինքն իր հետ ու զգալ աշխարհի ոգին:

Պոլետը պատմել է նաև, որ ստեղծագործում է զուտ հաճույքի և ինքնաարտահայտման համար:

3217710-880-1445927546cave-carving-ra-paulette-30 3217910-880-1445927586carved-cave-12 3219060-880-1445927711carved-cave-3 3220060-880-1445928006carved-cave-141 3221010-880-1445928508tumblr_ns41qzvBdC1tdcgqjo2_1280 3223310-880-1445929328tumblr_ns41qzvBdC1tdcgqjo5_12803223660-880-1445929486ge 3224110-880-1445929727ra-paulette-carving-in-new-mexico-cave-1429766078_org 3225160-880-1445930234collage111 3225860-880-1445930719collage6666 3225960-880-1445930793cave-carving-ra-paulette-14 -ddschddlm-880-1445928468

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ինքնուս քանդակագործը հեքիաթային ստորգետնյա աշխարհը”

Leave a Reply

Your email address will not be published.