Ինտերնետի լեզուն» չպետք է դառնա մշակույթի լեզու

Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկի կարծիքով «ինտերնետի լեզուն»  չպետք է դառնա մշակույթի լեզու, որովհետև վերջինս համոզված է, որ զանգվածային մշակույթը չպետք է կլանի հիմնարարը:

Ռուսական լրատվականների փոխանցմամաբ ՌԴ նախագահին կից մշակույթի, արվեստի, ռուսաց լեզվի  խորհրդի նիստում  նա նշել է, որ լեզուն՝ գլխավոր ժառանգությունն է, բայց մշակութային կառույցները մարդկանց հետ հաճախ շփվում են պետական լեզվով:

«Այսպիսի բառ կա, որը մշտապես օգտագործվում է՝ «ծառայություն», իրականում մենք ոչ թե ծառայություններ ենք մատուցում, այլ իրականացնում ենք ազգային պետական ֆունկցիա»,- ասել է Պիոտրովսկին:

Պիոտրովսկին ընդգծել է, որ մշակութային անգրագիտությունը հաճախ վերաճում է ագրեսիայի, իսկ դրան պատասխանը՝ լուսավորությունն է:

Տարածել`
Share

You may also like...