Ինչ պետք է անի հայրը դստեր համար

Յուրաքանչյուր աղջկա առաջին սերը, անխոս, իր հայրիկն է: Կապը, որը գոյություն ունի հայրիկի և դստեր միջև, ինչ-որ յուրահատուկ բան է, չէ՞ որ հենց դա կարող է հետագայում ազդեցություն ունենալ տղամարդու ընտրության հարցում: Դրա համար  ուղղակի անհրաժեշտ է լինել ընդօրինակման օրինակ և իմաստուն ուսուցիչ երեխաների ամբողջ կյանքի ընթացքում:

Ներկայացնում ենք 14 բան, որը պետք է անի յուրաքանչյուր տղամարդ իր դստեր համար, որպեսզի նա մեծանա հասուն, պատասխանատու և ուժեղ:

Նրան ժամանակ հատկացրեք, նույնիսկ, երբ նա դեռ շատ փոքր է:

Բռնեք նրա ձեռքը:

Հաճախ ասացեք, թե նա ինչքան գեղեցիկ է:

Հաճույք ստացեք յուրաքանչյուր պահից:

Նրա հիշողության մեջ թողեք որքան հնարավոր է շատ վառ պահեր:

Լսեք նրան:

Ցույց տվեք, թե ինչ է սերը:

Երբեմն թող քնի ձեր կողքին:

Բացահայտեք նրա համար սպորտի աշխարհը:

Պարեք նրա հետ:

Հիշեցրեք, որ կարևոր է ոչ միայն գեղեցկությունը, այլև խելքը:

Մի որոշեք նրա փոխարեն:

Սովորեցրեք նրան պատասխանատվություն կրել կատարածի համար:

Վստահեք նրան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Աղբյուրը` blog.168.am

Նյութը հրապարակվեց առանց խմբագրման

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed