Ինչ ժեստերով են տարբերվում սիրահարված տղամարդիկ

Աղջկա հետ խոսելիս երիտասարդի զգացմունքները կարող են մատնել նրա թեթեւ հպումը իր իսկ մազերին: Նա դա կարծես շատ հանգիստ է անում: Բայդ դա շատ պարզ բացատրություն ունի. մարդկանց մազերը ասոցացվում են նրանց սեքսուալության հետ: Սահեցնելով ձեռքը մարզերի վրայով՝ նա այդ կերպ ընդգծում է իր տղամարդկային գրավչությունը: Եթե տղամարդն առանց ակնհայտ պատճառի սկսում է շտկել փողկապը կամ ժամացույցը, ձեռք տալ կոճակներին կամ այլ աքսեսուարների, հնարավոր է, նա ուժեղ անհանգստություն է զգում: Դա բնորոշ է սիրահարված երիտասարդներին:

Բայց, հնարավոր է, նա պարզապես մտահոգված է իր արտաքին տեսքով: Ցանկանում է դուր գալ զրուցակցուհուն եւ ենթագիտակցորեն ուզում է իրեն կարգի բերել: Եթե տղամարդը որոշ ժամանակ անց է կացնում հայելու առջեւ, ապա փորձում է ավելի գրավիչ լինել եւ ցանկանում է դուր գալ կանանց:

Սիրահարված մարդու ոչ վերբալ ժեստերն անպայման սեքսուալ ակնարկ են պարունակում: Սա բացատրվում է նրանով, որ նա տարված է իրեն դուր եկող կնոջով: Եւ անգամ ենթագիտակցորեն ցանկանում է գրավել նրա ուշադրությունը՝ ընդգծելով իր «տղամարդկային առավելությունը»: Նրանք լայն են դնում ոտքերը, ոչ միայն նստած վիճակում, այլեւ՝ կանգնած: Հաճախ են ձեռքները գոտուն կամ գրպանը տանում, պարզապես ձեռքը պահում են մարմնի այդ մասում՝ իրենց դուր եկած կնոջ հետ շփման ժամանակ:

Տղամարդու վարքագիծը շատ բան կարող է ասել նրա զգացմունքների մասին: Երիտասարդը կարող է չնկատելով՝ կրկնել աղջկա վարքագիծը, նրա շարժումները: Սա վկայում է նրա սիրահարվածության մասին: Եթե նա հաճախ է թեքվում աղջկա կողմը, ապա մտածում է ծանոթության շարունակության եւ երկարատեւ հարաբերությունների մասին:

Աղջկա նկատմամբ իր զգացմունքների դրսեւորման արտահայտությունն է նրա անձնական տարածք ներխուժելը: Դա պայմանավորված է նրան ավելի մոտ լինելու ցանկությամբ, որպեսզի հնարավորոթյուն ունենա իբր պատահականորեն նրան կամ նրա իրերին դիպչելու: Ակնհայտ շփոթմունքը, կաշկանդվածությունը նույնպես խոսում է երիտասարդի՝ աղջկա նկատմամբ ունեցած զգացմունքների մասին: Նա անգամ կարող է կարմրել: Նրա իսկական հետաքրքրվածության մասին կարող է խոսել նրա սեւեռուն հայացքը: Սիրահարված երիտասարդը միշտ ցանկություն է ունենում ավելի երկար նայել իր սիրեցյալին:

Վերոնշյալ նշանները, առանձին վերցված, դեռ չեն նշանակում, որ նա ձեր նկատմամբ անտարբեր չէ: Բայդ դրանց բոլորի՝ միասին առկայությունը կհուշեն ձեր նկատմամբ նրա անկեղծ զգացմունքների մասին: Մի կասկածեք, որ դրանք ձեզ սիրահարված տղամարդու ժեստեր են:

 

Նյութը հրապարակվեց առանց խմբագրման

Աղբյուրը` YN.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed