Ինչ են պատմում հայկական ավանդազրույցներն Ալեքսանդր Մեծի մասին

Ալեքսանդր Մակեդոնացին, ով ապրել և իշխել է Ք.Ա. չորրորդ դարում, և ում մասին առասպելները չեն լռում մինչ օրս։ Նա երազում էր տիրանալ ողջ աշխարհին և ոտքերը թաթախել «Համաշխարհային ովկիանոս»-ի ջրերում։
20 տարեկանում ժառանգելով Արգեադների հարստութեան գահը՝ Ալեքսանդրը Մակեդոնիայից հասաւ մինչև Հնդկաստան, քայլեց իրանական արևւահարուած դաշտերով մինչև ցրտաշունչ Հիմալայաներ ու մահացաւ հին Բաբելոնում՝ թողնելով իր ետևից յոթանասունից ավելի «Աղեքսանդրիա»-ներ և տարածելով հելլենիստական ոգին տարածության ու ժամանակի մեջ։ Մինչ այժմ Իրանի ու Աֆղանստանի կողմերում կարող ենք լսել, թե ինչպես այսուայն ժողովուրդներն իրենց անվանում են Ալեքսանդր Մեծի զորքերի հետնորդները։
Ալեքսանդր Մեծն անցնում է նաև Հայքով, ուստի այստեղ նունպես կարելի է գտնել նրա հետքերը։ Եվ այս անգամ ավանդազրոյցների տեսքով։
Սիսիանում պատմում էին, թե Ալեքսանդր Մեծի մայրը սիրահարվել էր իրենց մոտ գերի ընկած մի թագավորի։ Այս թագավորը սովորական չէր, կախարդ էր։ Ամեն գիշեր նա փոխակերպվում էր վիշապի և այնպեսգալիս էր թագուհու մոտ, որ ոչ ոք չգուշակեր իր ով լինելը։
Վիշապ-թագավորը նունպես սիրում էր թագուհուն, և ահա նրանց սիրուց լույս աշխարհ եկավ Ալեքսանդրը։
Ժամանակներ անց Մակեդոնիայի արքան սկսում է կասկածել իր թագուհու և գերեվարված թագավորի սիրային կապի մասին։ Վիշապը ստիպուած երկրից փախում է։
Նա ապաստան է գտնում Հայաստանում և Մասիս լեռան ստորոտներում ճգնում է մենակությունից։ Որոշ ժամանակ անց նրա կախարդության համբավւը տարածվում է ամենուր և երբ Աղեքսանդր Մեծը հասնում է Հայաստան, կամենում է այցելել այդ կախարդին՝ գուշակելու իր արշավանքների ելքը։

Երբ Ալեքսանդրը մոտենում է կախարդ-վիշապին, կամենում է նախ փորձել նրա զորությունը, ուստի հարց է տալիս նրան, թե ինչպիսի վախճան պիտի ունենա նա՝ կախարդը։
– Ես պիտի մեռնեմ իմ որդու թրից, – պատասխանում է կախարդ-թագավորը։
Այդ միջոցին Ալեքսանդրը, զայրացած նրա նման հաստատուն ու հանդուգն պատասխանից, իր թրով հարվածում է կախարդին։
-Իմ գուշակությունն այլևս կատարվեց, քանի որ դու ես իմ որդին, – ասում է վիշապազուն թագավորը և մեռնում է։
Ահա այսպես ավարտվում է այս ավանդազրույցը։
Երկրորդ ավանդզրույցյցն այսպես է ասում.
Ալեքսանդր Մեծն իր գլխին մի եղջյուր է ունեցել։ Ոչ ոք չգիտեր այդ մասին։ Որպեսզի գաղտնիքը չբացայայտվի, նա ամեն անգամ սպաննել էր տալիս իր գլուխը սափրող վարպետներին։
Սակայն մի օր վարպետներից մեկը շատ է աղաչում-պաղատում, որ Ալեքսանդրը չսպաննի նրան՝ փոխարենը երդվելով թե ոչ մեկին, ոչ մի դեպքում չի պատմի եղջյուրի մասին։ Ալեքսանդրը հավատում է և բաց է թողնում նրան։
Երկար է դիմանում վարպետը, բայց որքան երկար է նա իր մեջ պահում այդ գաղտնիքը, այդքան ավելի է ուռչում և ցավում իր փորը։ Վերջը չդիմանալով այդ տառապանքին՝ սափրիչը շտապում է ջրհորի մոտ, գլուխը ջանասիրաբար իջեցնում ջրհորի մեջ և կամացուկ շշնջում. «Իսկանդարի գլխին եղջյուր կա»։
Անմիջապես փորի ցավը դադարում է, իսկ ուռուցքն էլ՝ իջնում, բայց…
Օրեր են անցնում, և ջրհորի միջից մի եղեգ է աճում։ Մի հովիվ կտրում է այդ եղեգը և շվի է պատրաստում նրանից։ Սակայն հենց փչում է, որ նվագի, շվին վճիտ ձայնով սկսում է երգել՝ «Իսկանդարի գլխին եղջյուր կա»։
Մի օր Ալեքսանդրն անցնելիս է լինում այդ կողմերով և շվիի ձայները հասնում են նրա ականջին։ Ալեքսանդրը կանչել է տալիս սափրիչին և բարկանում, թե ինչպես պատահեց, որ երբեմնի գաղտնիքի մասին այսօր արդեն հովիվները երգ են հյուսել։ Սափրիչը երդվում է, որ միայն ջրհորին է հայտնել գաղտնիքը, սակայն Աղեքսանդրը չի հավատում և գլխատել է տալիս նրան։
Ահա այսպես էլ ավարտվում է երկրորդ ավանդազրոյցը, որն, ի դեպ, տարածված է նաև թուրքերի մոտ։ Իսկ մահմեդականներն ընդհանրապես Աղեքսանդր Մեծին Էսքանդար-է Շախդար էին ասում, որ Ալեքսանդր նշանակում է եղջյուրավոր։
Աղբյուրը՝ agos.com
- Previous Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերեն. Սարոյանական ուղերձներ
- Next Հայտնի հայեր. Ավո Սիգար (Ուվեզյան)