Ինչպես խոսքից անցնել գործի

Մի սպասիր հաջող պահի, համապատասխան տրամադրության կամ աստղերի ճիշտ դասավորության: Թող քո հաջորդ քայլն ինքնաբերաբար լինի, առանց ընդմիջումների. որոշել ես անել, պարզապես արա դա:
1. Պարզապես զայրացիր:

Եթե ինչ-որ բան չի ստացվում և դու ելք չես գտնում, պարզապես զայրացիր: Թեթև զայրույթդ քեզ համար խթան կհանդիսանա արդյունքին հասնելու համար:  Էներգիան զուր մի վատնիր, այլ կենտրոնացիր այն ամենի վրա, ինչ ունես և գործիր:

2. Ժամանակը շարժվում է:

Եթե մենք մի տարի առաջ սկսեինք, ապա այսօր արդեն արդյունք կունենայինք: Եթե մենք այսօր սկսենք, մեկ ամիս անց արդեն կկարողանանք եզրակացությունների գալ, իսկ եթե մենք սկսենք վաղը, ապա այդ վաղը կարող է հավերժություն ձգվել:
3. Քիչ մտածիր, շատ գործիր:

Ամբողջ տեղեկատվությունը, որն ունես այս պահին, արդեն բազմակի անգամներ ուսումնասիրվել է տարբեր տեսանկյուններից, բայց դեռ չի գործրակվե՞լ: Այնտեղից, որտեղ դու կանգնած ես, այլևս չես կարող նոր տեսանկյուն փնտրել կամ նոր բան տեսնել, պետք է սկսել տեղեկատվությունն օգտագործել:

 

4. Կպչուն բառեր:

«Ես չեմ կարող», «ես չգիտեմ ինչից սկսել», «հետո կանեմ». նմանատիպ արտահայտությունները ոչ մի իմաստային ծանրություն չունեն, պարզապես  դու այդքան էլ չես ուզում ինչ-որ բան փոխել:

5. Լուրջ դեմք մի ընդունիր:

Որպեսզի ինչ-որ բան սկսելը հետաձգես, դու հաճախ ձևացնում և հայտարարում ես, որ մի շարք կարևոր գործեր ունես, որոնց անդրադառնալուց հետո նոր միայն կարող ես սկսել այս մեկը: Ինքդ քեզ ժամանակ առ ժամանակ տուր այն հարցը, թե ո՞րն է այդ գործի կարևորությունը:

6. Որսա պահը:

Խոսքից գործի անցնելու ճանապարհին ամենամեծ խոչընդոտն այն է, որ հաճախ չենք գիտակցում, որ եկել է այն պահը, երբ ամեն ինչ պետք է մի կողմ դնել և սկսել գործել: Եթե հասունացել է քեզ մոտ այդ պահը, ապա մի սպասիր որևէ հատուկ ազդանշանի, վերջինս քո ներսում

 

 

Տարածել`
Share

You may also like...